Մարիուպոլում զոհվել է մոտ 5000 խաղաղ բնակիչ. քաղաքապետ


22:37 , 7 ապրիլ, 2022

Tert.am-ը գրում է.

Մարիուպոլի մոտ 5000 խաղաղ բնակիչ է զոհվել մարտերի և հրետակոծությունների հետևանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է քաղաքի նոր քաղաքապետ Կոնստանտին Իվաշչենկոն։

«Մոտ 5000 մարդ»,- խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի մասին հարցին ի պատասխան ասել է նա:

Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Մարիուպոլն անշուշտ կազատագրվի ուկրաինական ազգայնական գումարտակներից։

«Մարիուպոլը կազատագրվի ազգայնական գումարտակներից: Եվ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա»,- ընդգծել է Պեսկովը։