Armsport.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է տեղափոխվել ՊՍԺ։
Այս տեղեկությունը հայտնում է լրագրող Ադրիան Գրենյեն։
Ըստ աղբյուրի՝ Պոգբան իր մտերիմներին ասել է, որ պատրաստ է խաղալ ՊՍԺ-ում։ Ավելի վաղ ֆրանսիական մամուլում գրել էին, որ փարիզցիները Պոգբային պայմանագիր են առաջարկել։
Հիշեցնենք, որ Պոգբայի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։ Նա կարող է հեռանալ «Օլդ Թրաֆորդից» ազատ գործակալի կարգավիճակով։