Պատմության ուսուցչի գործի ձայնագրությունն անթույլատրելի ճանաչվեց


15:27 , 6 ապրիլ, 2022
Կարևոր շրջադարձ «Պատմության ուսուցչի» գործով
Դատարանն իմ միջնորդությամբ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ճանաչեց գործի առանցքը կազմող ձայնագրությունը՝ անհայտ աղբյուրից ձեռք բերված լինելու հիմքով (զեկուցագիրը կցում եմ): «Թունավոր ծառի պտուղները նույնպես թունավոր են» սկզբունքի հիման վրա՝ պատրաստվում եմ հաջորդ դատական նիստին միջնորդել անթույլատրելի ճանաչել մյուս բոլոր մեղադրական ապացույցները, որոնք ուղիղ բխել են արդեն իսկ «թունավոր» ճանաչված ձայնագրությունից։
May be an image of text