Մի կողմից «մերժված» Սերժն է, ով եկավ ու կանգնեց հոծ բազմության մեջ, մյուս կողմից՝ դիպուկահարներով ու ոստիկաններով տեղաշարժվող ժողովրդավար վարչապետը


13:58 , 6 ապրիլ, 2022
Անցյալ տարի ապրիլի 24ին գրել էի առանց թիկնապահների Ծիծեռնակաբերդ այցելած ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների մասին։
Երեկ ընդդիմության հավաքին որպես ՀՀ շարքային քաղաքացի եկել էր մասնակցելու նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պարզ, շիտակ, շատ հասարակ, եկավ ու կանգնեց հոծ բազմության մեջ ու մասնակցեց ամբողջ հանրահավաքին։
Սա 4 տարի առաջ փողոցի կողմից այսպես կոչված մերժված Սերժն է, որ խնդիր չունի այսօր պարզ ճակատով փողոց դուրս գալու։
Իսկ ահա փողոցի կողմից իշխանությունը զավթած, մերժողների կողմից ՀՀ վարչապետ կարգված վախկոտը, ով իբր աննախադեպ ժողովրդականություն է վայելում, առանց հարյուրավոր թիկնապահների, հազարավոր ոստիկանների ու դիպուկահարների չի կարող 2 մետր քայլել Երևանում։
Ի դեպ, հազարավոր մերժողներ արդեն ընդունել են, որ 4 տարի առաջ մեծ սխալ են գործել, և այսօր մեր կողքին են, մեզ հետ հանրահավաքների են գալիս։
Հերթը յուրաքանչյուրինս է։ Մի նստեք ու սպասեք, թե ով է դուրս գալու հանրահավաքի, թե քանի հոգի է հրապարակում լինելու։ Մենք շատ ենք, ու շատանում ենք, ու շատանալու ենք։
Բոլորիս պահանջը մեկն է` օր առաջ ազատվել քեմալական պայմանագրի ներկայացուցիչներից։