Դարչինն ու մեղրը կազատեն մաշկը սև կետիկներից


21:11 , 26 օգոստոս, 2013

Ladynews.am-ը գրում է.

Մաշկի վրա ժամանակ առ ժամանակ հայտնվող սև կետկները տհաճ են բոլորին: Դրանցից ազատվելու մի շարք մեթոդներ կան. Ladynews.am-ը Ձեզ է ներկայացնում հերթական և շատ արդյունավետ միջոցը ազատվելու տհաճություն պատճառող այդ կետերից:

Դիմակը պատրաստելու համար Ձեզ անհրաժեշտ է դարչին և մեղր: Մեկ թեյի գդալ դարչինի վրա ավելացրեք երկու ճաշի գդալ մեղր, հետո այդ ամենը լավ խառնեք ու քսեք դեմքին: 15 րոպե թողնելուց հետո, լվացեք եռացրած ջրով, որը պետք է գտնվի սենյակային ջերմաստիճանում:

Մեկ ամիս անց Դուք կմոռանաք մաշկի վրա եղած բոլոր տհաճությունների մասին: