ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի օդաչուները վարժանքներ են անցկացրել ՄԻ-8 ՄՎՏ և Կա-52 ուղղաթիռների ներգրավմամբ


15:09 , 5 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի ավիացիայի ՄԻ-8ՄՎՏ և Կա-52 («Ալիգատոր») ուղղաթիռների օդաչուները ուսումնավարժական թռիչքներ են կատարել բարձր լեռնային տեղանքի պայմաններում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

Օդաչուները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մի շարք բարդ առաջադրանքներ են մշակել:

Ռազմաբազայի ինժեներատեխնիկական անձնակազմը մարտական մեքենաների ուսումնական թռիչքների նախապատրաստման ժամանակ ուղղաթիռների սպասարկման պարապմունքներ է անցկացրել:

Ուսումնավարժական թռիչքներին մասնակցել է  ավե