Իսպանիայում սկսվել է կանեփով Nugtella շոկոլադային կրեմի վաճառքը


20:11 , 26 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Իսպանական սուպերմարկետներում կհայտնվի կանեփով Nugtella շոկոլադե կրեմ՝ հաղորդում է The Local-ը:

Ինչպես նշում է հեղինակը՝ Ferrero ընկերությունը, որն աշխարհահռչակ Nutella շոկոլադե կրեմի արտադրողն է, ինքը լուրջ մրցակից ունի: 

Nugtella-ն կալիֆոռնիական Organicares ընկերության արտադրանքն է: ԱՄՆ-ի որոշ նահանգներում կանեփի օգտագործումը, բժշկական նկատառումներից ելնելով, թույլատրվում է, ինչը դրդել է ընկերությանը կանեփի յուղից պատրաստված նոր արտադրանք թողարկել: 

Արտադրանքի փաթեթավորումը զգալի նմանություն ունի Nutella-ի հետ` ապակե տարա, կարմիր ու սև տառերով գրված անուն, սպիտակ կափարիչ և կրեմով բուտերբրոդ: 

Դեռ տեղեկություններ չկան, թե ինչպես է արձագանքել Ferrero ընկերությունն իր արտադրանքի կրկնօրինակմանը: