Երևանում Mercedes-ը բախվել է Opel-ին, ապա մեկ այլ Mercedes-ի և գլխիվայր շրջվել. shamshyan.com


00:20 , 5 ապրիլ, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են 2 Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Բախման հետևանքով Mercedes-ներից մեկը, որը, ըստ նախնական տեղեկությունների՝ բախվել է Opel-ին, ապա առաջ ընթանալով, բախվել Mercedes -ին, գլխիվայր շրջվել է: