Ռոնալդուն կարող է տեղափոխվել MLS


22:57 , 4 ապրիլ, 2022

Armsport.am-ը գրում է.

ՄՅՈՒ-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել MLS-ում։ Պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին», որի սեփականտերը Դեյվիդ Բեքհեմն է։

Ինչպես հաղորդում է The Mirror-ը՝ անգլիացին քննարկել է Ռոնալդուի հնարավոր տրանսֆերը։ Հիշեցնենք, որ 37-ամյա Ռոնալդուի պայմանագիրն ավարտվում է 2023-ի ամռանը։ Հարձակվողը դեռ ապագայի վերաբերյալ որոշում չի կայացրել։

Օրերս հաղորդվում էր, որ Բեքհեմն իր թիմում ուզում է տեսնել նաև Լիոնել Մեսսիին։ 34-ամյա արգենտինացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ։