Հայաստանի 17 տարեկանների հավաքականը ելույթները կսկսի Անգլիայի դեմ ընտրանու խաղով


16:44 , 26 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

 Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013-2014 թթ. առաջնության որակավորման փուլի 7-րդ խմբի մրցաշարը հոկտեմբերի 23-30-ը կանցկացվի Հայաստանում:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մեր հավաքականի մրցակիցներն են Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները: Արդեն հաստատվել է մրցաշարի խաղացանկը:

1-ին տուր

Անգլիա-Հայաստան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 24, ժամը 15:00:
Իռլանդիա-Ջիբրալթար, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 24, ժամը17:00:

2-րդ տուր

Ջիբրալթար-Անգլիա, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 26, ժամը15:00:
Իռլանդիա-Հայաստան, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 26, ժամը17:00:

3-րդ տուր

Անգլիա-Իռլանդիա, «Հանրապետական» մարզադաշտ, հոկտեմբերի 29, ժամը 15:00:
Հայաստան-Ջիբրալթար, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ, հոկտեմբերի 29, ժամը 15:00:

Եվրոպայի առաջնության հաջորդ՝ էլիտ ռաունդ դուրս կգան խմբում առաջին երկու տեղերն զբաղեցրած թիմերը, ինչպես նաև բոլոր 13 խմբերում լավագույն երրորդ տեղ զբաղեցրած թիմը:

Ավելացնենք, որ Ջիբրալթարն ՈՒԵՖԱ-ի անդամություն է ստացել նախնական հիմունքներով` համաձայն ՈՒԵՖԱ-ի գործկոմի 2012 թ. հոկտեմբերի 1-ի որոշման: իսկ նրա` ՈՒԵՖԱ-ին մշտական անդամության հարցը կքննարկվի այդ կազմակերպության` 2013 թ. մայիսին Լոնդոնում կայանալիք 37-րդ համաժողովում: