16:55 , 4 ապրիլ, 2022Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը (պաշտոնն զբաղեցրել Է 2005-ից մինչեւ 2021 թվականը) ճիշտ Է համարում իր որոշումը 2008 թվականին չպաշտպանել Ուկրաինայի արագացված անդամակցումը ՆԱՏՕ-ին:
«Նախկին կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանում Է իր որոշումները 2008 թվականին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առնչությամբ»,- ասված Է տարածված հայտարարության մեջ: DPA-ն նշում Է, որ 2008 թվականին Մերկելը եւ այդ պահին Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրած Նիկոլա Սարկոզին արգելել են Ուկրաինայի արագ ընդունումը ՆԱՏՕ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: