Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ


16:29 , 4 ապրիլ, 2022
Այսօր, ապրիլի 4-ին, Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: