16:30 , 26 օգոստոս, 2013
Operativ.am-ը գրում է.
Այսօր ռուս-ադրբեջանական «Սամուր» սահմանային անցակետում գոյացել է խոշոր խցանում:
Սահմանային անցակետում կանգնած են մնացել մոտ 100 մեքենա: Խցանման պատճառը այն է, որ Ադրբեջանից վերադառնում են Ռուսաստանի քաղաքացիները:
Անցակետի աշխատակիցները հայտնում են, որ միջադեպում առկա չԷ որևէ արհեստական խոչընդոտ: Ամեն օր ցամաքային այս հատվածը հատում են 170-200 մեքենա: