16:17 , 26 օգոստոս, 2013
Operativ.am-ը գրում է.
Լեհաստանի հարավում հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվակաn գործակալությունը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Եվս մեկ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Տուժածը հոսպիտալացվել է:
Պայթյունը տեղի է ունեցել փլուզման պատճառով: Հանքափորներն այդ պահին գտնվում էին 320 մետր խորության վրա: