Երևանում հղիությունը գաղտնի պահած կինը ծննդաբերությունից հետո սպանել է երեխային


15:59 , 26 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է Վերա Բելոգուրովայի գործի դատական քննությունը:

30-ամյա Վերան, ըստ քրեական գործի նյութերի, 2012 թվականին հղիացել է և իր ընտանիքի անդամներից գաղտնի պահել հղիությունը: 

2013 թվականի հունվարի 7-ին, առավոտյան ժամը 7-ին Վերան իրենց բնակարանում ծննդաբերել, աղջիկ երեխա է աշխարհ բերել, ապա սպասել է, որ հայրը դուրս գա տնից և, համաձայն առաջադրված մեղադրանքի՝ գտնվելով հուզական լարվածության վիճակում, երեխայի ծնվելու փաստը թաքցնելու նպատակով դուրս է բերել բնակարանից, «նորածնին դրել աղբատար խողովակի մետաղական փակիչի մեջ, մի քանի անգամ փակել է այն և գլխուղեղային փակ, բութ վնասվածք պատճառելով՝ սպանել երեխային: Ապա փոքրիկի դին տեղափոխել է իրենց բնակարան ու պահել... բազմոցի մեջ»:

Բելոգուրովան մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: