Սահմանագոտուց նաեւ պատմության ուսուցիչներն են արտագաղթում


15:40 , 26 օգոստոս, 2013

Սահմանագոտուց նաեւ պատմության ուսուցիչներն են արտագաղթումAravot.am-ը գրում է.

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար եւ Բաղանիս գյուղերի միջնակարգ դպրոցների պատմության ուսուցիչները Ռուսաստան աշխատանքի են մեկնել: Բաղանիսի դպրոցում հիմա պատմության ուսուցիչ չկա, եւ հավանաբար հարեւան համայնքների դպրոցներից մասնագետ կհրավիրեն: Տավուշի սահմանագոտուց արտագաղթը շարունակվում է : Հեռավոր, սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն անցյալ տարի ուներ 35 աշակերտ:

«Նոր ուսումնական տարում կունենանք 30 կամ դրանից էլ պակաս թվով աշակերտ: Հենց նոր մի երեխայի փաստաթղթերը վերցրին դպրոցից»,- ասաց դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը: 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ուներ 330 աշակերտ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ