Տրանսվեստիտների մասին


17:07 , 26 օգոստոս, 2013

 

Տրանսվեստիտները տարբեր են լինում: Կան մարդիկ, ովքեր հակառակ սեռի հագուստ են հագնում ու ոչ մեկին ոչ մի վնաս չեն տալիս: Մարդիկ են էլի, ինձ ոչ մի բանով չեն խանգարում:
Բայց կան նաև շատ վատ տրանսվեստիտներ: Օրինակ՝ ոստիկանի հագուստ հագնող հանցագործներ: Քաղաքական գործիչի հագուստ հագնող գան... տելներ: Եվ այլն:
Այ, այս երկրորդ տեսակի տրանսվեստիտներին պետք է արմատախիլ անել երկրից: Այնինչ հենց նրանք են ժողովրդին գրգռում առաջին տեսակի դեմ՝ ստեղծելով երևակայական թշնամիներ, որպեսզի մարդիկ չտեսնեն իրենց իրական թշնամուն: