Իտալիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան


00:42 , 2 ապրիլ, 2022

Lurer.com-ը գրում է.

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կայցելի Հայաստան և Ադրբեջան, որտեղ կքննարկի ուկրաինական ճգնաժամն ու էներգետիկ համագործակցությունը: Այս մասին տեղեկանում ենք Իտալիայի ԱԳՆ կայքից:

Նշվում է, որ ուղևորությունը կսկսվի շաբաթ օրը Բաքվում և կավարտվի կիրակի օրը Երևանում։

Երևանում բանակցությունների առանցքում կլինի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը։