Թուրքիան առաջնային օրակարգ է բերում Հայաստանի հետ կարգավորման գործընթացում առայժմ միակ բացահայտ նախապայմանը՝ Ադրբեջանի շահերի առաջմղումը


13:06 , 1 ապրիլ, 2022

Թուրքիան առաջնային օրակարգ է բերում Հայաստանի հետ կարգավորման գործընթացում առայժմ միակ բացահայտ նախապայմանը՝ Ադրբեջանի շահերի առաջմղումը
Նախօրեին #Ադրբեջան-#Արցախ-#Հայաստան լարվածությանը տարբեր առիթներով միաժամանակ անդրադարձել են #Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը։ Բնականաբար, թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները բացահայտ ադրբեջանամետ բովանդակության են՝ պարունակելով Բաքվի քաղաքական կշռին և տարածաշրջանային դերակատարմանը նպաստելու նպատակային ուղերձներ։
#Անկարա-#Բաքու քաղաքական հռետորաբանության ներդաշնակեցման հերթական դաշնակցային դրսևորումը կարելի է դիտարկել առնվազն երկու հարթությունում։
1. Նախ Արցախում արձանագրված վերջին լարվածության հետ կապված Թուրքիայի կողմից աներկբա աջակցություն է ցուցաբերվում սեփական դաշնակցին՝ նաև #Ռուսաստանի և միջազգային այլ դերակատարների թիրախային արձագանքների համատեքստում։
2. Ըստ էության, առնվազն տողատակում կիրարկվում է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացում ցայժմ ակնհայտ միակ նախապայմանը՝ Ադրբեջանի շահերը հաշվի առնելու հանգամանքը՝ հստակ ակնարկելով Երևանին՝ Բաքվի պահանջներն ընդունելու կարևորությունը նաև #Անկարայի հետ ընթացող գործընթացի հեռանկարի համար։
#անփոփոխ հարևաններ