Նիկոլ Փաշինյանը Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին


14:18 , 1 ապրիլ, 2022

Armenpress.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:

Նոր տարվա հետ կապվում են նոր հույսերն ու երազանքները, նոր ծրագրերն ու մտահղացումները: Թո՛ղ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի հաջողությունների, նոր ձեռքբերումների տարի, և թող ասորական հնագույն մշակույթի ժառանգորդները Հայաստանում ոչ միայն պահպանեն, այլև՝ զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը:

Թո՛ղ սիրո և պտղաբերության այս գեղեցիկ գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում և թող հեռու մնան բոլոր փորձությունները:

Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն, բարօրություն, հաջողություն և զարգացման նոր ծրագրեր»: