Transavia ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Փարիզ- Երևան- Փարիզ երթուղով


13:55 , 31 մարտ, 2022

Transavia ավիաընկերությունը 2022 թվականի ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը:

Ինչպես հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին: