Հզոր պայթյուն` ՌԴ Բելգորոդում. կան վիրավորներ


00:41 , 30 մարտ, 2022

Չորս զինծառայող է վիրավորվել ՌԴ Բելգորոդի շրջանի ռազմական քաղաքի վրա արկի հարվածից, ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։

Ներկա պահին, ըստ շրջանի նահանգապետի, պայթյունները դադարել են։ Տեղում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Բելգորոդը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանի մոտ։