Իսրայելում զինված հարձակման հետևանքով 5 հոգի սպանվել է


22:56 , 29 մարտ, 2022

Tert.am-ը գրում է.

Երեքշաբթի 5 մարդ է սպանվել Իսրայելի Բնեյ Բրակ քաղաքում անհայտ զինված անձի կողմից իրականացված հարձակման հետևանքով։

Զինված անձը վնասազերծվել է։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը խորհրդակցություններ կանցկացնի անվտանգության ծառայությունների պաշտոնյաների հետ՝ կապված հարձակման հետ։

Սա մեկ շաբաթվա ընթացքում երրորդ ահաբեկչությունն է Իսրայելում։