ԴԺՀ-ն հատուկ գործողության ավարտից հետո կքննարկի ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հարցը. Պուշիլին


21:54 , 29 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

ԴԺՀ-ն Ռուսաստանին միանալու հարցը կքննարկի ամբողջ հանրապետության ազատագրումից հետո։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը։ Պուշիլինի խոսքերը մեջբերում է ԴԺՀ-ի տարածքային պաշտպանության շտաբի տելեգրամյան ալիքը։

«ԴԺՀ-ն կորոշի Ռուսաստանին միանալու հարցը ամբողջ հանրապետության ազատագրումից հետո»,- ասել է Պուշիլինը։ 

Դոնբասի ԼԺՀ և ԴԺՀ հանրապետությունների ղեկավարներն այս տարվա փետրվարին խնդրել են Ռուսաստանին ճանաչել իրենց անկախությունը։ Փետրվարի 22-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները նրանց սահմանադրությամբ սահմանված սահմաններում։