Ռուս խաղաղապահները հրապարակել են Փառուխում տեղակայված իրենց տեխնիկայի նկարները


23:10 , 28 մարտ, 2022

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հրապարկել են Փառուխում տեղակայված իրենց տեխնիկայի նկարները։ 

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է ռեզերվներ առաջ քաշել՝ ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը արգելափակելու համար։

Ներկայում բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ այսօր Ասկերանի շրջան ներխուժած ադրբեջանական զինուժը վերադարձել է ելման դիրքեր։