«Արտավազդ» մրցանակաբաշխությունն այս տարի նշանավորվել է նաև բեմում հնչած ամուսնության առաջարկությամբ։
«Լավագույն ներկայացում» անվանակարգի հաղթանակից հետո Կամերային թատրոնի կազմը բարձրացավ բեմ, որի ժամանակ թատրոնի դերասան և ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ դերասանուհի Ժաննա Քոչարյանին։
Ժաննան նորեկ է Կամերային թատրոնում։ Նա իր առաջին դերն էր խաղացել թատրոնում՝ ընդգրկվելով «Համլետ» ներկայացման կազմում։