Զորավարժություններ են. Մեղրիի համայքնապետարանը հորդորում է «կրակոցների ձայներ լսելու դեպքում չառաջացնել անհարկի խուճապ»


16:12 , 28 մարտ, 2022

Ներկա պահին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ: Զորավարժությունները կշարունակվեն մինչև մարտի 31-ը: Այս մասին ասված է Մեդրիի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ համայքնապետարանը մեղրեցիներին հորդորում է կրակոցների ձայներ լսելու դեպքում հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ: