«Հիմա ասել էինք՝ ինչի համար ենք եկել. չե՞ս հասկանում՝ ինչի համար ենք եկել». Հովիկ Աղազարյանը բարկացավ (Video)


12:02 , 27 մարտ, 2022

168.am-ը գրում է.

Վեդիի 13/01 ընտրատեղամասում են գտնվում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը: Հովիկ Աղազարյանը ոստիկանին ցուցումներ էր տալիս՝ նշելով, որ կարգուկանոն չի պահպանում, դրա համար էլ իրենք վիճաբանում են: Ոստիկանի դիտարկմանը, թե կարգուկանոնը պահպանված է, Աղազարյանն արձագանքեց. «Պահպանված չէ, և կզեկուցվի այդ մասին, որ պահպանված չի եղել»:

168.am-ի հարցին, թե ի՞նչ խնդիր է եղել, Հովհաննես Աղազարյանը պատասխանեց. «Հավաքված էին տղաներ, որոնք չպետք է հավաքվեին տեղամասում»:

Հարցին՝ Դուք այստե՞ղ եք ընտրում, Հակոբ Ասլանյանը պատասխանեց. «Մենք չենք ընտրում, ուղղակի եկել ենք»:

Իսկ Հովիկ Աղազարյանը բարկացավ. «Համ ասում եք՝ պարոն Աղազարյան, համ հարցնում եք՝ ինչի համար եք եկել, հիմա ասել էինք՝ ինչի համար ենք եկել, հա՜: Չես հասկանո՞ւմ՝ ինչի համար եմ եկել»: