22:07 , 26 մարտ, 2022Ռուսաստանի Դաշնությունը ծայրահեղ անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Նախարարությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի միջոցով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ Ղարաբաղում իրավիճակի դեէսկալացիայի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել եռակողմ համաձայնագրի պահպանումը, հավելել են ՌԴ ԱԳՆ-ից: