14:29 , 26 մարտ, 2022Armenpress.am-ը գրում է․
Ուկրաինայի իշխանությունները մարտի 26-ին կիրականացնեն խաղաղ բնակիչների տարհանումը 10 հումանիտար միջանցքներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշուկը:
Նրա խոսքով՝ միջանցքներ են կազմակերպվելու Մարիուպոլից մինչև Զապորոժիե, ինչպես նաև Կիևի և Լուգանսկի շրջաններում: