Բանանի հյութը նպաստում է անոթների մաքրմանը


12:53 , 26 օգոստոս, 2013

Aysor.am-ը գրում է.

Ամերիկացի դիետոլոգները պարզել են, որ բանանի հյութը կարելի է օգտագործել զանազան հիվանդությունների բուժման համար, այդ թվում` սիրտանոթային և ստամոքսաղիքային:

Բանանը պարունակում է թելիկներ, որոնք դրական ազդեցություն ունեն ստամոքսաղիքային տրակտի աշխատանքի վրա: Բանանը խորհուրդ են տալիս նաև օգտագործել ստամոքսի խոց ունեցող մարդկանց, քանի որ այն պարունակում է նյութեր, որոնք սպանում են վնասակար մանրէները:

Բանանի հյութի կամ խյուսի օգտագործումը կազատի նաև հիպերտոնիայից: Դեղին արևադարձային մրգերի մեջ պարունակվող կալիումն ամրացնում է սրտի պատերը: Բանանի հյութը նաև նպաստում է անոթների մաքրմանը և խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի ժամանակ: