Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ամրիխանյանը սպառնացել է բնապահպան Եղիա Ներսիսյանին


12:14 , 26 օգոստոս, 2013

Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանն այսօր հայտարարեց, որ եթե իր, իր ընկերների, հարազատների ու ընտանիքի անդամների հետ ինչ-որ բան լինի, ապա պատասխանատուն Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքի ոստիկան Ամիրխանյանն է:

«Արաբկիրի բաժնի պետ Ամիրխանյանը, անունը չգիտեմ, իր կաբինետում վիրավորական արտահայտություններ թույլ տվեց՝ ընդհուպ մինչև իմ արտաքինը, սակայն ամենավերջում ասաց, որ եթե այս ամենի միջից դուրս չգաս, քո հետ կամ քո ավագ ընկերների հետ վատ բան կպատահի»,- ներկայացրեց Եղիա Ներսիսյանը:

Հիշեցնենք, որ Եղիա Ներսիսյանը Ոստիկանության Արաբկիրի բաժանմունք բերման էր ենթարկվել Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստների և բնակիչների բողոքի ակցիաների ժամանակ: