22:12 , 24 մարտ, 2022Tert.am-ը գրում է.
Եվրոպան կշարունակի տնտեսական, ռազմական և հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինային, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։
«Մենք կշարունակենք աջակցել ուկրաինացի ժողովրդին՝ տրամադրելով տնտեսական, ռազմական, հումանիտար օգնություն»,- ասել է Մակրոնը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ Ուկրաինայից ավելի քան 3,5 միլիոն փախստական արդեն գտնվում է Եվրոպայում։