Փառուխ և Խրամորթ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովումը ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում է․ Արցախի տեղեկատվական շտաբ


19:37 , 24 մարտ, 2022

Տեղեկացնում ենք, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ շփման գծի պահպանությունը և այդ համայնքներում ապրող խաղաղ բնակչության անվտանգության ապահովումը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության տիրույթում:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Այս պահի դրությամբ խաղաղապահները գտնվում են իրենց հենակետերում, և բանակցությունները շարունակվում են: Կրկին հորդորում ենք բնակչությանը պահպանել հանգստություն, շփման գծի մյուս բոլոր հատվածներում իրավիճակն տվյալ պահին կայուն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվական շտաբը տեղեկություն էր տարածել ադրբեջանցիների առաջխաղացման մասին՝ նշելով, որ բնակիչները տարհանվել են։

Ավելի ուշ Փառուխի գյուղապետը տեղեկացրել էր, որ ադրբեջանցիները գրավել են գյուղը, սակայն կրակոցներ չեն հնչել։