11:36 , 26 օգոստոս, 2013
Operativ.am-ը գրում է.
Ռուսաստանի բռնցքամարտի նախկին չեմպիոն 25-ամյա Սերգեյ Սիտնիկովը 45-ամյա մի տղամարդու է սպանել: Սերգեյ Սիտնիկովը իր ծննդյան օրն էր նշում, որի ժամանակ վեճ է ծագել: Վեճի ընթացքում բռնցքամարտիկը մի քանի մարդու է ծեծի ենթարկել, որոնցից հատկապես մեկին՝ 49-ամյա Յուրի Բեզրուկովին, դաժան ծեծի էր ենթարկել:
Յուրի Բեզրուկովին տարել էին վերակենդանացման բաժանմունք: Բժիշկները 5 օր շարունակ պայքարում էին նրա կյանքի համար, բայց նրանց ջանքերն ապարդյուն էին: Նախկին չեմպիոն Սերգեյ Սիտնիկովին սպառնում է 15 տարվա ազատազրկում: