12:16 , 26 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Օգոստոսի 25-ին մահացել է Բրազիլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ժիլմար Դոս Սանթոս Նևեսը, ով իր երկրին օգնել է երկու անգամ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը:
Խոսքը գնում է 1958 և 1962 թվականների աշխարհի առաջնությունների մասին: Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախորդ շաբաթվա ընթացքում հայտարարել էր, որ Նևեսը հոսպիտալացվել է՝ սրտի կաթված ստանալուց հետո բարդություններ ունենալու պատճառով: Իսկ երեկ հայտնի դարձավ, որ դարպասապահը 83 տարեկան հասակում մահացել է:
Նևեսը մասնակցել է նաև 1966 թվականի աշխարհի առաջնությանը: «Սանթոսի» կազմում նա եղել է Պելեյի թիմակիցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ