132 միլիարդ դոլար. ԱՄՆ-ն կքննարկի ՌԴ-ի ոսկու պաշարների սառեցումը


15:37 , 23 մարտ, 2022
Ամերիկացի մի խումբ սենատորներ կհանդիպեն ֆինանսների նախարարի հետ՝ քննարկելու Ռուսաստանի մոտ 132 միլիարդ դոլար արժողությամբ ոսկու պաշարների սառեցումը, հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ինչպես նշվել է, նոր սահմանափակումները կանդրադառնան նաև ռուսական ոսկու հետ ցանկացած գործարքում ներգրավված անձանց վրա։ Փաստաթուղթը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ, հայտնում է Axios-ը։

Միաժամանակ նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահն իրավունք ունի նման պատժամիջոցներ կիրառել՝ անկախ Կոնգրեսի անդամների որոշումից։