Դու մաշվել ես վաղուց...


12:07 , 26 օգոստոս, 2013

Տերևաթափ..
Ես չեմ սիրում...
Մի տեսակ կարծես ծառերը ինքնասպան լինեն...

Եվ ես ահա «տերևաթափվում եմ»...

Երբ տերևները դողում են ցրտից...հատ-հատ թափվում են ներքև արցունքների պես, կուտակվում ու փակում ճանապարհը...
Ճիշտ իմ հոգու պես...
Դողո՜ւմ է...
Սակայն ես չունեմ «ուժեղություն» պայքարելու նրա դեմ...
...Ես վաղուց ճանապարհել եմ իմ «ուժեղությանը»...
Հեռու... շա՜տ հեռու ճանապարհել եմ ու հիմա վերադարձ եմ մուրում...

Ու տերևները թափվում են ... թափվում են թուլությունից...
Չէ,որ ես վաղուց ճանապարհել եմ իմ «ուժեղությանը»...

Քայլում ես նրանց վրայով... 
Մի ոտքով ճզմում...սպանում տերևները...
Մյուս ոտքով արդեն կանգնում նրանց «դիակների» վրա` համոզված լինելու, որ մեռած են...

Հետո անձրևում է... Ճիշտ իմ հոգու պես...
Ծածկում է նրանց «դիակներն» ու այլևս հրաժարվում կաթվածահար լինելուց...

Դադարում է անձրևը...
Իսկ տերևները մեռած են...
Ճիշտ իմ հոգու պես...

Հիմա աշուն չէ, բայց անձրևում է...
Ու տերևաթափ է...
Իմ հոգու մեջ...

Ճիշտ իմ հոգու պե՜ս, տերևները մեռած, կարծես մաշվել են մարդկանց ոտքերի տակ ընկնելուց...

Եվ մաշվել են նրանք այնքա՜ն վաղուց, որքան՝ դու...
Եվ մաշվել ես դու այնքա՜ն, որքան իմ չորացած արցունքները...
Եվ մաշվել ես դու այնքա՜ն, որքան իմ «տերևաթափ» հոգին...
...Եվ այնքա՜ն, որքան քո բացակա օրերը...
..Եվ որքան քո վերադարձը նույնպես...

Դու մաշվել ես վաղուց, երբ կորցրել եմ իմ «ուժեղությանը»...
Դու այնքա՜ն մաշվել ես, որքա՜ն դեռ մենք պետք է ծերանանք...
...Որքան դեռ տերևաթափ կլինի...
Եվ այնքա՜ն, որքան մեր միջև կարոտն է...
Եվ այնքա՜ն, որքան քո վերադարձն եմ ես ակնկալում...

Մաշվել ես դու այնքա՜ն ... ա՜խ, ես չեմ հիշում...