Անհայտ անձը հայտնել է Մոսկվա-Երևան ինքնաթիռի ականապատման մասին


17:56 , 22 մարտ, 2022
Անհայտ անձը հայտնել է Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։

«Շերեմետևո» օդանավակայանը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ականապատման մասին անանուն հաղորդագրություն է ստացել: Ինքնաթիռը պետք է ժամանի նշանակման օդանավակայան, այս պահին ստուգում է կատարվում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ «Շերեմետևո» օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով։