Կարմիր Շուկայի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքերի առթիվ քրգործեր են հարուցվել․ Արցախի ՔԿ


14:55 , 22 մարտ, 2022

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ փետրվարի 11-ին և փետրվարի 18-ին ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ արձակված կրակոցներից ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղի բնակիչներ՝ Արև Գաբրիելյանի և Սերգեյ Գևորգյանին պատկանող առանձնատները վնասելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը: Այս մասին հաղորդում է Արցախի քննչական կոմիտեն:

Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: