10:34 , 26 օգոստոս, 2013Lragir.am-ը գրում է.
Երեւանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ ընդունված Նարե Սեյրանյանը ստիպված է ստացիոնար ուսումը փոխարինել հեռակա ուսումով, քանի որ ընդունելությունից առաջ ուսման վարձերը բարձրացնելու որոշումից հետո հասկացել է, որ չի կարող այդքան ուսման վարձ մուծել:
§Դե 50 000 դրամով վարձը թանկացրել են, այն դեպքում, երբ վարձն արդեն իսկ թանկ էր: Հեռակայի դեպքում վարձը զգալիորեն կկրճատվի, բայց իհարկե ափոսոսում եմ, քանի որ հեռակա ուսուցմամբ քիչ բան կարելի է սովորել¦,- lragir.am-ին հայտնում է Սեյրանյանը՝ ասելով, որ պատրաստ է միանալ ցանկացած ուսանողական պայքարի, որն ուղղված կլինի վարձերի թանկացման դեմ:
Սեյրանյանը միակը չէ, կան ուսանողներ, ովքեր ընդունվելուց առաջ ստիպված են եղել հրաժարվել սիրելի մասնագիտությունից, քանի որ ֆակուլտետներ կան, որտեղ վարձը բարձրացել է 100,000-200,000 դրամով:
Բնական է, որ այս դեպքում չեն կարող ասել՝ թե գիտեք ինչ, գազը թանկացել է, դրա համար էլ ուսման վարձ ենք բարձրացնում: Վերջիվերջո, կրթական հաստատություններ են, որոնք պետք է շարժվեն առողջ տրամաբանությամբ: Բայց պատրվակները, թե տեխնիկապես պետք է թարմացնեն ֆակուլտետը, եւս անտրամաբանական է, քանի որ արդեն ոչ մեկը չի հավատում դրան, որի ապացույցն էլ տարիների ընթացքում ձեւավորված դժգոհ ուսանողների խումբն է, ովքեր ուզում են ստանալ որակյալ եւ շուկայում պահանջարկ ունեցող ուսում եւ չեն ստանում:
Ամենակտիվները կարողանում են գործի մեջ կողմոնորոշվել ու հավաքել գիտելիքներ: Մի քանի տարի հետո, երբ հիշում են բուհի դարերով փոշու տակ հայտնված առարկաների անունները, մտածում են՝ §լավ, ինչներիս էին պետք այդ առարկաները¦: