Իսպանիայում ցլավազքից փախած ցուլը հայտնվել է ավտոմայրուղում և մի քանի մեքենա վնասել. Տեսանյութ


10:16 , 26 օգոստոս, 2013

Իսպանիայում ցլավազքից փախած ցուլը հայտնվել է ավտոմայրուղում և մի քանի մեքենա վնասել (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Իսպանիայի Գվադալախարա քաղաքի Իրիեպալ շրջանում կատաղած ցուլը դուրս է եկել գերբեռնված ավտոմայրուղի և հարձակվել ավտոմոբիլիստների վրա: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

Կենդանին հարձակվել է մի քանի ավտոմեքենաների վրա: Դրանցից մեկի տերը նկարահանել է կատարվածը: Կադրերից դատելով՝ ցուլը կարծես որոշել է վրեժխնդիր լինել երկաթե մրցակիցների հետ:

Հարձակման ժամանակ մի քանի մեքենաների տերերի հաջողվել է փախչել: Մեքենաների մի մասը զգալիորեն վնասվել են:

Ինչպես հայտնել են տեղի բնակիչները՝ միջադեպը համընկել է շրջանում անցկացվող տոնական միջոցառումների հետ, որոնց թվում է նաև էնսերիոն՝ դաշտում կատաղած ցլերից փախուստը: Ականատեսները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է կատաղած ցուլը հայտնվել ավտոմայրուղում՝ միջոցառման անցկացման վայրից հեռու: