Բայդենը Եվրոպայի առաջնորդների հետ կքննարկի Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության պատասխանը


13:26 , 21 մարտ, 2022
Armeniasputnik.am-ը գրում է․
Բայդենը Բրյուսելում Եվրամիության ու ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հանդիպումից հետո կմեկնի Լեհաստան, որտեղ մարտի 25-ին կհանդիպի երկրի նախագահ Անջեյ Դուդայի հետ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր պաշտպանված կապով զրույց կանցկացնի Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ ու կքննարկի Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության պատասխանը: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է նաև, որ մարտի 24-ին Բայդենը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի երկրների արտակարգ գագաթնաժողովին, իսկ մարտի 25-ին կմեկնի Լեհաստան, որտեղ հաջորդ օրը հանդիպում կունենա երկրի նախագահ Անջեյ Դուդայի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: