ԱԳՆ-ն խիստ բողոքի հայտագիր է ներկայացրել ՄԱԿ-ի ներկայացուցչին՝ Շուշիում կազմակերպված միջոցառմանը ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավված լինելու համար


17:09 , 19 մարտ, 2022

Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատարին խիստ բողոքի հայտագիր է ներկայացվել։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Մարտի 19-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Պիտերս Յահիան հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։


Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին հայտնվել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանում ՄԱԿ-ի գրասենյակի ներգրավումը ս․թ․ մարտի 18-ին Շուշի քաղաքում կազմակերպված միջոցառմանը, և այդ կապակցությամբ ներկայացվել է արտաքին գործերի նախարարության բողոքի հայտագիրը։


Արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միավորված ազգերի կազմակերպությունից քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ՄԱԿ-ի չեզոք դիրքորոշումը։