ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է «սովի փոթորկի» սպառնալիքի մասին


11:55 , 19 մարտ, 2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մարտի 19-ին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կարող է հանգեցնել համաշխարհային պարենային համակարգի փլուզմանը։

«Ուկրաինայում պատերազմն արդեն խաթարում է մատակարարման շղթաները և հանգեցնում վառելիքի, սննդի և տրանսպորտի գների բարձրացման: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կանխենք սովի փոթորիկը և համաշխարհային պարենային համակարգի փլուզումը», - գրել է նա Twitter-ում: