2011-ին «Արթիկ»-ից Փաշինյանին դուրս ուղեկցած ՔԿՀ պետի տեղակալը նոր պաշտոն է ստացել


21:38 , 18 մարտ, 2022

Lurer.com-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարարի հրամաններով քրեակատարողական հիմնարկների պետեր են փոխվել: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Աղասի Խաչատրյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ։ Հիշեցնենք՝ 2011 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց «Արթիկ» ՔԿՀ-ից, նրան դրսում հավաքված կողմնակիցների մոտ ուղեկցեց Աղասի Խաչատրյանը, որն այդ ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր։ Ահա նրանք՝ 

Խաչատրյանի կարիերան հեղափոխությունից հետո կտրուկ աճ արձանագրեց: 2021 թվականի նոյեմբերին նա նշանակվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ: Այժմ նոր պաշտոնի է արժանանում: