Անհայտ անձինք հայտնել են Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին. լրատվամիջոցներ


18:59 , 17 մարտ, 2022
Անհայտ անձինք հայտնել են Ռուսաստանից Հայաստան թռչող ինքնաթիռի ականապատման մասին։ Ինչպես գրում է lenta.ru-ն, այս մասին հինգշաբթի՝ մարտի 17-ին, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։

Նշվում է, որ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռի ականապատման մասին անանուն հաղորդագրություն է ստացվել «Շերեմետևո» օդանավակայանի էլեկտրոնային փոստով։

«Օդանավի ստուգումը կիրականացվի ժամանման օդանավակայանում», - ասել է աղբյուրը, սակայն չի հստակեցրել, թե Մոսկվայի որ օդանավակայանից է այն օդ բարձրացել։