Տնտեսական պատերազմներն էլ ունեն իրենց սահմանը. գալիս է մի պահ որից հետո կորուստները ավելի մեծ են դառնում քան հակառակորդին տված վնասը


14:57 , 17 մարտ, 2022
Ինչպես գիտեք Ռուսաստանի ԿԲ-ի արտաժույթային ռեզերվները սառեցված են։ Երեկ մարտի 16-ին Ռուսաստանը իր արտաքին պարտքի տոկոսը պիտի վճարեր միջազգային բանկերին։ Եթե դոլարով վճարումը չստացվեր ապա ՌԴ-ն խոստացել էր նույն գումարը ռուբլով վճարել։
Ամսու 16-ը անցավ և մինչ շատ փորձագետներ գնահատում էին դեֆոլտի ռիսկը, պարզվեց որ սառեցված գումարներից Ռուսաստանը կարող է դեռ փոխանցումներ անել մինչև մայիսի 24-ը։ Երեկ ԱՄՆ-ի «ֆիննախը» հայտարարել էր, որ չի խոչընդոտի տոկոսների վճարմանը մինչև մայիսի 24-ը։ Դրանից հետո այն բանկերը որոնք կուզենան շարունակել ստանալ իրենց տոկոսները պիտի հատուկ լիցենզիաներ ստանան դրա համար։
Ինչպես տեսնում ենք տնտեսական պատերազմներն էլ ունեն իրենց սահմանը։ Գալիս է մի պահ որից հետո կորուստները ավելի մեծ են դառնում քան հակառակորդին տված վնասը։ Դրանից հետո տնտեսական «ճակատում» իրավիճակը կայունանում է ու վերածվում դիրքային պատերազմի։ Ըստ երևույթին Արևմուտք-Ռուսաստան տնտեսական հակամարտությունը հասավ այդ կետին։