Լևոն Պաչաջյանը բացում է գոլերի հաշիվը Ասիրիսկայում


08:47 , 26 օգոստոս, 2013

Lurer.com-ը գրում է.

Շվեդիայի Առաջին խմբի առաջնության 20-րդ տուրում «Ասիրիսկան», որի կազմը վերջերս համալրել է Հայաստանի նախկին լավագույն ֆուտբոլիստ, 29-ամյա Լևոն Պաչաջյանը, հյուրընկալվել էր «Վարանամո» ակումբին: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Ինչպես տեղեկացնում է «Արմսպորտը», հայ կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Պաչաջյանը 23-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում՝ հավասարեցնելով հաշիվը:

Հիշեցնենք, որ Պաչաջյանը ընդամենը 4 օր առաջ էր նորամուտը նշել «Ասիրիսկայի» կազմում:

«Վարնամո» - «Ասիրիսկա»՝ 2:2:

Գոլերը՝ Վրեբաց 14, Կոսիցա 60 – Պաչաջյան 23, Ունսալ 44:

Այս խաղից հետո «Ասիրիսկան» վաստակեց 31 միավոր և հավասարվեց Լևոն Պաչաջյանի նախկին թիմին՝ ԳԱԻՍ-ին, որը գտնվում է 5-րդ հորիզոնականում: