Մարտական դիրքում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վիրավորմամբ․ՀՀ ՊՆ


09:15 , 17 մարտ, 2022

Մարտի 16-ին, ժամը 21:10-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ:

ՀՀ ՊՆ-ից  հայտնում են, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով: